Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Գիտաուսումնական կենտրոն է բացվել

ՀՀ ԱՆ. Գիտաուսումնական կենտրոն է բացվել

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոնի բացման արարողությանը, որին ներկա են գտնվել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը,  Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, դեղագիտական մի շարք ընկերությունների, գիտահետազոտական կենտրոնների և բուհերի ներկայացուցիչներ:

Կենտրոնի հիմնադրման նպատակը ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում դեղերի որակի հսկման և գնահատման ուղղությամբ բարձրորակ դեղագետ-վերլուծաբան մասնագետների պատրաստումն է:

Նորաստեղծ կենտրոնը խթանելու է նաև ֆարմացիայի և դրան հարակից մասնագիտական ոլորտներում բուհերի, գործարար և գիտահետազոտական գործունեության ու նորարարությունների զարգացումը: Բացման հանդիսավոր արարողությունից հետո հյուրերը շրջել են նորաստեղծ վերլուծական լաբորատորիայում:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ